Անցնել բովանդակությանը ↓
map

UWC ISAK Ճապոնիա

Կառուիձավա, Ճապոնիա

175 ուսանող,

15-ից 19 տարեկան

Founded

2014

3 March 2017

UWC ISAK Ճապոնիան ամենանոր UWC քոլեջն է, որը կընդունի UWC ուսանողների առաջին սերնդին 2017-ի աշնանը։ UWC ISAK Ճապոնիայի հիմնադիրը, տիկ․ Լին Կոբայաշին, բացահայտել է իր մեջ համաշխարհային կրթության հանդեպ կիրքը, երբ սովորում էր Կանադայի UWC Փիրսոն քոլեջում։

Դա ոգեշնչեց նրան գտնել ISAK-ը (International School of Asia, Karuizawa, Ասիայի միջազգային դպրոց Կառուիձավայում), որն իր դռներն էր բացել 2014 թվականին՝ կրթելու երիտասարդ առաջնորդների ամբողջ աշխարհից, որոնք կդառնային դրական փոփոխությունների կատալիզատորները։

Երեք առանձնահատկությունները

  • Առաջնորդության ծրագիր․ նորարարական առաջնորդության ծրագրի միջոցով, որը համադրում է խոհեմ ինքնակարգապահությունն և նորարարական գաղափարները, ուսանողները բացահայտում են, թե ինչն է իրենց համար ամենակարևորը դրական փոփոխությունների կատալիզատոր դառնալու ճանապարհին։ Առաջնորդության փորձը ներառված է կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում նաև ակադեմիական և արտադասարանային գործունեության մեջ և տանը։
  • Ուսանողների կողմից ստեղծված ակումբներ, աշխատանքներ և ծառայություն․ բոլոր ակումբներն ու աշխատանքները մշակված են և իրականացվում են ուսանողների կողմից։ Կան ուսանողների կազմակերպած ավելի քան 50 ակումբ, սպորտային, ակադեմիական խմբեր և կազմակերպություններ, որոնց ուսանողները կարող են միանալ, կամ ստեղծել որևէ նոր բան։
  • Ճապոներեն լեզու և ճապոնական մշակույթ․ ճապոներեն սովորելու հնարավորությունից բացի, պարբերաբար անցկացվող էքսկուրսիաները ուսանողներին հնարավորություն են տալիս ուսումնասիրել ճապոնական մշակույթը, պատմությունը և ավանդույթները։ Ուսանողները կարող են ծանոթանալ ճապոնական ծաղիկներով զարդարման արվեստին և մասնակցել թեյախմության արարողության, այցելել ամրոցներ, տաք աղբյուրներ, տաճաներ և սրբավայրեր, զվարճանալ տեղական փառատոնների և ներկայացումների ժամանակ, լինել թանգարաններում, պլանավորել որևէ ընտանիքում մնալը և շատ ավելին։
Դասասենյակում 

UWC ISAK Ճապոնիան առաջարկում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի ծրագրի (IBDP) ուսումնական պլան 11-րդ և 12-րդ դասարանների համար։ Իսկ Միջազգային բակալավրիատին նախորդող 10-րդ դասարանի ուսումնական պլանը օգնում է ուսանողներին պատրաստվել խստապահանջ IBDP-ին, սակայն շատ ուսանողներ UWC ISAK Ճապոնիա ընդունվում են միայն 11-րդ դասարանում։ Ստանդարտ դասընթացներին զուգահեռ UWC ISAK Ճապոնիան առաջարկում է հետևյալ առարկաները՝ ճապոնորոն, չինարեն, պատմություն, տնտեսագիտություն, գիտություններ, ֆիլմարտադրություն և կերպարվեստ։

Դասասենյակից դուրս 

UWC ISAK Ճապոնիայի ուսանողները վայելում են արտադասարանային զբաղմունքների լայն շրջանակ, սկսած սպորտից և լեզվական ակումբներից մինչև ՄԱԿ-ի մոդելային խաղերն ու բանավեճերը։

Այս պահին Քոլեջում գործում են 50-ից ավել ակումբներ և այլ խմբեր, բոլորը ուսանողների կողմից ստեղծված և կառավարվող, և լրացվում եմ ամենամյա Նախագծային շաբաթվա աշխատանքային նախագծերով։ Տարվա ընթացքում Քոլեջը նաև անցկացնում է աշխատարաններ և դասախոսություններ ձեռներեցների, հետազոտողների և նորարարների մասնակցությամբ։

IBDP ուսանողները մշակում, անցկացնում և վարում են սեփական երկամյա Ստեղծարարութան, Գործունեության և Ծառայության  (Creativity, Action, Service, CAS) նախագծերը 11-րդ և 12-րդ դասարանների ընթացքում։ Արվեստի ոլորտում աշխատանքները ներառում են Թատերական, Պարի, Հումորի, Ֆիլմի ակումբները, ուսանողական ամսագիրը և այլն։ Քոլեջը ունի նաև սպորտային ակումբների լայն շրջանակ, ներառյալ բասկետբոլը, վոլեյբոլը, ռեգբին, բեյսբոլը, փետրագնդակը, ֆուտբոլը և խաչաձև վազքը), բացօթյա ուսուցումը (քայլարշավներ, քեմփինգ), և կամպուսից դուրս հնարավորությունները (դահուկային սպորտ, սնոուբորդինգ, լող)։

Կարճ դասընթացներ  

UWC ISAK Ճապոնիայի ամառային դպրոցը հրաշալի երկշաբաթյա ծրագիր է միջին դպրոցի ուսանողների համար (12-ից 14 տարեկան) ամբողջ աշխարհից։ Համաշխարհային մակարդակի դպրոցը մարտահրավեր է նետում, ներգրավում և ոգեշնչում մասնակիցներին իր ուսումնական ծրագրով, որը ներառում է համաշխարհային թեմաներ, մեդիտացիա, առաջնորդություն, նորարարություն դիզայնում, բացօթյա զբաղմունքներ, ինչպես նաև ճապոնական մշակութային փորձ։ 2010 թվականից սկսած 80 երկրից ուսանողներ են մասնակցել ամառային դպրոցին։

Կամպուսը և հարմարությունները  

UWC ISAK Ճապոնիան տեղակայված է ժամանակակից, լուսավոր շենքերում, որոնք նախագծված են մրցանակակիր ճարտարապետների կողմից։ Այստեղ շեշտը դրված է ավանդական ճապոնական ճարտարապետության սկզբունքների վրա։ Կամպուսը ներդաշնակ համադրվում է շրջապատող անտառների հետ, ոգեշնչող միջավայր ստեղծելով ապրելու և սովորելու համար։

2016 թ․ հիմնված Կամիյամա ակադեմիական կենտրոնը արվեստին նվիրված կառույց է, լույսով ողողված մի շինություն, որը ներառում է դասասենյակներ, գրադարան/տեխնոլոգիական կենտրոն, ուսումնական տարածքներ, խորհրդակցությունների սրահներ և հիմնական դպրոցի սենյակները։ Ասամա մասնաշենքը կազմված է հավելյալ դասասենյակներից, լաբորատորիաներից, ճաշարանից և բացօթյա տեռասից։ Բնակելի շինությունները, որոնք հայտնի են որպես Տներ, շարքով դասավորված մասնաշենքեր են, որոնցից ամեն մեկն իր առանձին ելքն ունի։ Յուրաքանչյուր Տանը բնակվում են 12-ից 18 ուսանող։ Բացի 2 կամ 4 հոգու համար նախատեսված ննջարաններից, ամեն Տուն ունի փոքրիկ խոհանոց և մեծ ընդհանուր սենյակ։ Մարզադահլիճը՝ բասկետբոլի լիարժեք կորտով, բնական խոտով մարզադաշտը, ինչպես նաև ճեմուղիներն և վազքուղիներն առողջ ապրելակերպի պայմաններ են ապահովում կլոր տարին։

Աշխարհագրական դիրքը 

UWC ISAK Ճապոնիան գտնվում է Կառուիձավա քաղաքի (բնակչությունը՝ 20 հազ․) Նագանո արվարձանում, որտեղից գերարագ գնացքով կարելի է Տոկիո  հասնել մոտավորապես 70 րոպեում։ Կառուիձավան հայտնի կլոր տարվա առողջարանային քաղաք է՝ չորս տարբեր եղանակներով, այդ թվում նաև ձնառատ ձմեռներով։

Ընդունելությունը 

Ուսանողները դիմում են իրենց երկրների UWC ազգային կոմիտեների միջոցով՝ 11-րդ դասարան ընդունվելու համար։ 10-րդ դասարան ընդունվելու համար ուսանողները կարող են ուղղակիորեն դիմել UWC ISAK Ճապոնիա։ Հավելյան ինֆորմացիայի համար այցելեք isak.jp:

Contact Details


UWC ISAK Ճապոնիա

5827-136 Նագակուրա,

Կառուիզավա-մաչի
Կիտասակու-գուն,

Նագանո 389-0111

Ճապոնիա

www.isak.jp