Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Թաիլանդ

Փհուկետ, Թաիլանդ

380 ուսանող`

18 ամսականից մինչև 18 տարեկան

Founded

2008

3 March 2017

UWC Թաիլանդը հիմնադրվել է 2008 թվականին, որպես Փհուկետի միջազգային ակադեմիա, և միացել UWC շարժմանը 2016-ի օգոստոսին: UWC Թաիլանդը ցերեկային դպրոց է՝ գիշերակացի հնարավորություններով, և առաջարկում է ամբողջական կրթական ծրագիր՝ հատուկ շեշտ դնելով մտքի և հոգու ներդաշնակության վրա:

Երեք առանձնահատկությունները

 

  • Մտքի և հոգու ներդաշնակություն. UWC Թաիլանդը իր ուսումնական պլանում ներառում է Սոցիալական և էմոցիոնալ ուսումնասիրություն և Մտքի և հոգու ներդաշնակություն, ինչը համայնքի անդամներից յուրաքանչյուրին օգնում է զարգացնել կյանքի հիմնական հմտությունները, ինչպիսիք են սեփական անձի ճանաչումն ու կառավարումը, սոցիալական տեղեկացվածությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև աշխատանքին էթիկապես ճիշտ և արդյունավետ մոտենալը:
  • Ծովային բնապահպանություն. ազգային պարկի նախալեռներում և օվկիանոսից տասը րոպեի հեռավորության վրա գտնվելով՝ UWC Թաիլանդը ծովային միջավայրի պահպանությանն ուղղված մի շարք միջոցներ է նախաձեռնում ամբողջ կղզու տարածքում (մանգլենիների աճելու միջավայրի վերականգնում և կորալային խութերի մշտադիտարկում) և խրախուսում կայուն քայլերը (Առանց պլաստիկի Փհուկետ, համայնքի ափը և հողերը մաքուր պահելու նախաձեռնություն):
  • Փորձառական կրթություն․ UWC Թաիլանդը խորապես հավատարիմ է փորձառական կրթությանը, ինչպես նաև սովորելը բոլորի համար գրավիչ և նշանակալից դարձնելուն: Ուսանողները հաճախ են մեկնում արշավների, ցերեկային ուղևորությունների և ինքնակառավարվող փորձերի ինչպես տեղում՝ կղզում, այնպես էլ ամբողջ Թաիլանդում և նրա սահմաններից դուրս:
Դասասենյակում 

UWC Թաիլանդի ինքնատիպ և նպատակաուղղված տարբերակման մթնոլորտում հավասարաչափ նշանակություն է տրվում մտավոր և էմոցիոնալ հավասարակշռությանը և ակադեմիական խստությանը: Ուսանողները սովորում են սովորել, վերլուծել, ստեղծագործ մտածել և գալ խորիմաստ եզրակացությունների, ինչը ծրագիրը բավականին պահանջկոտ է դարձնում, որն իր հերթին ուսանողին հասցնում է ակադեմիական առաջադիմության բարձր մակարդակի:

Մանկական ծրագիրը նախատեսված է 18 ամսականից մինչև 3 տարեկան երեխաների համար: Կրտսեր տարիքի ծրագիրը՝ 3-ից 12 տարեկանների, իսկ Միջին տարիքի ծրագիրը 11-ից 16 տարեկանների համար է:

16-ից 19 տարեկաններին UWC Թաիլանդն առաջարկում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի ծրագրի (IBDP)  ուսումնական պլան: Բացի ստանդարտ առարկաներից, ներառված են թաիլանդերեն, ռուսերեն, չինարեն, կորեերեն, հոլանդերեն լեզուները, բիզնեսի կառավարում, հոգեբանություն, համակարգերի դիզայն, համաշխարհային քաղաքականություն և արվեստ:

Դասասենյակից դուրս 

UWC Թաիլանդը բոլոր տարիքի ուսանողներին առաջարկում է ակտիվության բազմազան ծրագիր: Ակտիվությունը ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել ծառայության, ստեղծարարության, սպորտի, սոցիալական ոլորտի և մշակույթի նախագծեր և նախասիրություններ, և անցկացվում են ճաշի ժամին, դպրոցից հետո և հանգստյան օրերին: Բացի դրանից, ուսանողներն իրենց համադասարանցիների հետ արշավներ են ձեռնարկում, որոնք ուղղված են արկածների միջոցով մարզվելուն և իրենց փորձի շրջանակների ընդլայնելուն: Արշավները սկսում են առաջին դասարանցիների՝ մեկ գիշեր գրադարանում անցկացնելուց (ինչը նրանցից ոմանց համար առաջին գիշերն է՝ տանից հեռու անցկացրած) և ավարտվում հինգերերդ դասարանցի ուսանողների՝ Փհուկետի ափին մոտ վրանային ճամբարում ապրելով և թիավարելով:

Որոշ դասարաններում սովորում են, թե ինչպես նավարկել սեփական համադասարանցիների հետ, մյուսները աշխատում են տեղի կրիաների արգելոցում՝ օգնելով պաշտպանել վերացող տեսակներին: Ամեն դասարան յուրաքանչյուր տարի կենտրոնանում է տարբեր արշավների վրա, և ամեն ուղևորություն հարմարեցված է տվյալ տարիքային խմբի համար: IBDP ուսանողները կազմակերպում են սեփական Նախագծերի շաբաթը, որը հիմնականում կենտրոնացած է Ծառայությունների և Համայնքի վրա:

Կամպուսը և հարմարությունները  

UWC Թաիլանդի կամպուսը բավականին լայնարձակ է, և յուրաքանչյուր հատված բաժանված է ենթաբաժինների (մանկական խումբ, կրտսեր նախնական խումբ, ավագ նախնական խումբ և միջնակարգ խումբ): Բնակելի տունը տեղավորում է 7-ից 12-րդ դասարանների 60 ուսանող, մեկն էլ այս պահին կառուցման փուլում է և պատրաստ կլինի 2018-ի հունվարին: Դպրոցը գտնվում է սպորտի և ժամանցի կենտրոնի հարևանությամբ, և համայնքի բոլոր անդամները հնարավորություն ունեն օգտվելու հրաշալի սպորտային հարմարություններից, որոնցից են օլիմպիական չափսի լողավազանը, 500 մետր երկարությամբ վազքուղին, ռեգբիի դաշտը, թենիսի և վոլեյբոլի կորտերը, կարդիո մարզումների կենտրոնը:

Աշխարհագրական դիրքը 

UWC Թաիլանդը գտնվում է Փհուկետ կղզու հյուսիսային մասում: Այն մեքենայով 20 րոպեի հեռավորության վրա է գտնվում Սարասին կամուրջից, որը միացնում է Փհուկետը Թաիլանդի ցամաքային մասին: Հյուսիսային Փհուկետի բնությունը պաշտպանված ազգային պարկի, ծովափերի և ծովափնյա տարածքների, ինչպես նաև կաուչուկի ծառերի անտառակների համադրությունն է տեղի համայնքների հետ:

Ընդունելությունը 

UWC Թաիլանդի ուսանողները մանկական, նախնական և միջին դպրոց ընդունվում են չմիջնորդավորված ընդունելության գործընթացի միջոցով, որը հիմնված է UWC-ի առաքելությունն ու արժեքների պահպանման վրա: Ուսանողները, որոնք ուզում են դիմել UWC Թաիլանդի 11-րդ և 12-րդ դասարաններ, կարող են դիմել կամ իրենց երկրի UWC ազգային հանձնաժողովի միջոցով, կամ ուղղակիորեն դիմել UWC Թաիլանդ: Ըստ UWC Թաիլանդի քաղաքականության՝ յուրաքանչյուր ազգության ներկայացուցիչները չեն կարող գերազանցել համայնքի անդամների 20%-ը: Հավելյալ տեղեկության համար այցելեք www.uwcthailand.net:

Contact Details


UWC Թաիլանդ

115/15 Moo 7,

Թեփկասատրի փողոց,

Թալանգ,

Փհուկետ 83110

Թաիլանդ

www.uwcthailand.ac.th