Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Չանգշու Չինաստան

Չանգշու, Չինաստան

443 ուսանող՝

15-ից 18 տարեկան

Founded

2015

UWC Չանգշու Չինաստանը հիմնվել է 2015 թվականին և դարձել ցամաքային Չինաստանի առաջին UWC դպրոցը UWC շրջանավարտ Մարկ Ջիափենգ Վոնգի նախաձեռնությամբ: Բացվելուց ի վեր քոլեջը զգալիորեն աճել է, և այժմ այստեղ կրթություն է ստանում 443 ուսանող: UWC Չանգշու Չինաստանը բաղկացած է10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններից, և միջազգային ուսանողների մեծ մասը հաճախում են 11-րդ և 12-րդ դասարաններ:

Երեք առանձնահատկությունները

  • Չինական մշակույթը. յուրաքանչյուր ուսանող առնվազն մեկ չինական կուրս պետք է վերցնի՝ լեզու, գրականություն, կամ մշակույթ: Դա խոսակցական չինարենը զարգացնելու լավ միջավայր է ստեղծում, իսկ  չինական հարուստ մշակույթը օգնում է կրթական գործընթացին: Միևնույն ժամանակ Ժի Քսինգ ծրագիրը («սովորել՝ անելով») թույլ է տալիս ուսումնասիրել չինական մշակույթը ավելի լայն համայնքի հետ փոխգործակցության միջոցով:
  • Երիտասարդ առաջնորդություն. Ժի Քսինգ ծրագրի աշխատանքները ղեկավարվում են ուսանողների կողմից, որոնք կիրառում են իրենց գիտելիքն ու փորձը, որպեսզի օգնեն իրենց համադասարանցիներին աչքի ընկնել այս աշխատանքներում, հանդես են գալիս որպես դրական օրինակ իրենց հասակակիցների համար և միաժամանակ իրենց առաջ խնդիրներ դնում:
  • Բնապահպանական տնտեսվարություն- ուսանոները մասնակցում են այնպիսի զբաղմունքների ինչպիսիք են վերամշակումը, օրգանական ֆերմերային տնտեսությունը,  և ջրա-ճահճային պահպանությունը՝ ունենալով դրական ազդեցություն համայքնի վրա։
Լսարանում 

UWC Չանգշու Չինաստանը առաջարկում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի ծրագրի (IBDP)  ուսումնական դասընթացը, և IBDP-ին նախորդող ծրագիր տասներորդ դասարանի աշակերտների համար։

Pre-IBDP ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել ուսանողներին ձեռք բերել հմտություններ և գիտելիք IBDP ծրագիր հաջողությամբ ընդունվելու համար։

IBDP դասընթացի շրջանակներում, այլ ստանդարտ կուրսերին զուգահեռ, UWC Չանգշուն առաջարկում է չինարեն լեզվի ծրագիր միջազգային ուսանողների համար, աշխահագրություն, տնտեսագիտություն, փիլիսոփայություն, գլոբալ հեռանկարներ, չինական ուսումնառություններ, թատրոն, կերպարվեստ, իսպաներեն, ֆրանսերեն և գերմաներեն։

Լսարանից դուրս 

UWC Չանգշու Չինաստանը անվանել է CAS ծրագիրը Ժի-Ժանգ (知行), որը նշանակում է սովորել կատարելու միջոցով, ինչպես նաև գիտելիքը գործողության վերածել։ Սա հնարավորություն է տալիս ուսումնասիրել Չինաստանի մշակույթը դպրոցի ներսում ու լայն հասարակության հետ հաղորդակցման միջոցով։ Միջոցառումներից շատերը, ինչպիսիք են չինական կատարողական արվեստը, վայելչագրությունը, կամ չինական երաժշտական գործիքների վրա նվագելը ունեն անմիջական կենտրոնացում չինական արվեստի վրա՝ թույլ տալով միջազգային ուսանողներին հասկանալ չինական մշակույթը ամբողջապես։ Նման միջոցառումները նաև հնարավորություն են ընձեռում չինացի ուսանողներին կիսվել և ավելի խորը ուսումնասիրել իրենց սեփական մշակույթը։ Այլ միջոցառումները, ինչպիսիք են կամավորականությունը տեղի տարեցների խնամքի հաստատություններում, դպրոցներում և համայնքային կենտրոններում, ընդլայնում են մեր ուսանողների կրթությունը՝ ներառելով տեղական չինական մշակույթը, մարդկանց և շրջակա միջավայրը։

Նախագծային շաբաթները  ուսման անգնահատելի հնարավորություններ են ուսանողների համար, որոնք թույլ են տալիս նրանց UWC արժեքները գործնականում կիրառել։

Տարեկան մի անգամ ուսանողները գնում են ուսումնասիրելու Չինաստանի հեռավոր տարածքներից մեկը ։Ֆակուլտետի անդամները ուղղորդում են IBDP ուսանողներին Չինաստանի ավելի քիչ զարգացած հատվածները՝ մեկշաբաթյա հանրային ծառայությանը մասնակցելու նպատակով։ Ուսանողները հնարավորություն ունեն հաղորդակցվելու տեղի համայնքի հետ՝ ուսուցման, իրազեկման և այլ համայքային ուղղվածություն ունեցող միջոցառումների օգնությամբ։

Այս ճամփորդությունները  ուսանողներին պատկերացում են տալիս Չինաստանի տնտեսության տարբեր աստիճանի զարգացածության մասին։

Կամպուսը և հարմարութունները 

Նախագծված Մո Պինգի կողմից և  Ի.Մ. Պեի հովանավորյալ լինելով, քսանչորս ակրանոց կամպուսը կառուցված է կղզու վրա՝ Կունչենգ լճի հյուսիս արևմտյան մասում։ Ճարտարապետական դիզայնով կամպուսը հիշեցնում է հարավային Չինաստանի մերձափնյա գյուղերը, որտեղ բոլոր մասերի միջև կապերը աննշան են և ազատ։ Կամպուսը ունի նաև նորարական մի քանի տեխնիկական միջոց՝ ընդլայնելու համար իր կայունությունը և շրջակա միջավայրի հանդեպ հոգածությունը։ Նման լուծումներից են ընդերքային ջեռուցման համակարգը, տանիքներին տեղադրված արևային պանելները, հողմաղացով աշխատող փողոցային լամպերը ու այլ սարքեր։

Կամպուսի հարմարանքնրը ներառում են բազմաֆունկցիոնալ կատարողական արվեստի կենտրոն,  առողջ ապրելակերպի նորագույն կենտրոն՝ աթլետիկա համար անրաժեշք սարքերով հագեցած, վազքուղի, լողի կենտրոն, յոգայի և պարի հարթակներ և բացօթյա սպորտի դաշտեր, բասկետբոլի դաշտ, ֆուտբոլի դաշտ և ծովափնյա վոլեյբոլի հարթակ, հիտության, խեխնոլոգիայի, ինժեներության և մաթեմատիկայի կենտրոն, բազմաֆունկցիոնալ կոնֆերենս կենտրոն, բնակելի տներ բոլոր ուսանողների և դասախոսների համար, ճաշասրահ և գրադարան։

Աշխարհագրական դիրքը  

Չանգշուն Սուժոյի օրենսդրությանը ենթակա քաղաք  է  Ցզյանսու նահանգում՝ տեղակայված Շանհայից 110 կիլոմետր դեպի արևմուտք, Յանցզի գետի դելտայի սրտում։

Ընդունելությունը  

IBDP դիմորդները դիմում են իրենց UWC ազգային կոմիտեի միջոցով։ Ուղղակի դիմումները ընդունվում են Չինաստանի քաղաքացիներից ,մայրցամաքային Չինաստանի մշտաբնակներից և բոլոր այն ոչ Չինաստանի քաղաքացիներից, ովքեր իրենց ազգային UWC կոմիտեների ընդունելության պայմաններին չեն բավարարում։ Pre-IBDP դիմորդները պետք է դիմեն Քոլեջ անմիջական կերպով։

Հավելյալ տեղեկատվության համար այցելեք www.uwcchina.org կայքը։

Contact Details


UWC Չանգշու Չինաստանը

Կուն Չենգ Հու Խի փող․ համ․ 88

Չանգշու, Ցզյանսու,

Չինաստան 215500

www.uwcchina.org