Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Հարավարևելյան Ասիա  ​​​​​​​

Սինգապուր

5,500 ուսանող՝

4-ից 18 տարեկան

Founded

1971

3 March 2017

1971 թվականին նախկին վարչապետ Լի Կուան Յուի կողմից բացված Սինգապուրի միջազգային դպրոցը՝ UWC Հարավարևելյան Ասիան (UWCSEA), UWC շարժման լիիրավ անդամ է դարձել 1975 թվականին: UWCSEA-ն ունի երկու կամպուս՝ Դովերի կամպուսը հիմնվել է 1990-ականներին և ներառում է կրտսեր (4 տարեկանից սկսած) ուսանողներին, իսկ 2011-ին բացվեց Արևելյան կամպուսը, որը հավելյալ 2500 ուսանողների հնարավորություն ընձեռեց միանալու UWC համայնքին:

Երեք առանձնահատկությունները

  • Բազմազանություն. UWCSEA-ն ուսանողների մոտ UWC առաքելությունն ու արժեքները սերմանող կրթական ծրագիր ունի: Բոլոր ուսանողները ընդունվում են կանխամտածված բազմազանության սկզբունքով: Հաշվի են առնվում նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են մշակույթը և կյանքի փորձը: Սկսած 4 տարեկան հասակից՝ UWCSEA կրթական ծրագիրը կատարյալ հարթակ է ապահովում միջմշակութային և միջանձնային փոխըմբռնման զարգացման համար:
  • Գտնվելու գեղատեսիլ վայր. Սինգապուր քաղաք-պետությունը, իր փոքր չափերով և Ասիական հանգույցում զբաղեցրած իր կենտրոնական դիրքով, թույլ է տալիս ուսանողներին ներգրավված լինել ինչպես սինգապուրյան հասարակությունում, այնպես էլ հարակից երկրների համայնքներում:
  • Լայն հնարավորություններ ուսանողների համար. Քոլեջի մասշտաբը թույլ է տալիս ուսանողներին օգտվել UWC կրթության ամբողջական ուսուցման լայն հնարավորություններից, որոնք բացի ակադեմիական ծրագրից ներառում են ակտիվություն, ծառայություններ, բացօթյա կրթություն և անհատական ու սոցիալական կրթություն:
Դասասենյակում 

UWCSEA մշակել է K-12 ակադեմիական ծրագրի վրա հիմնված տեսլական. յուրաքանչյուր ոլորտ կամ առարկա ունի չափանիշներ, որոնք սահմանում են տվալ ոլորտի առանցքային գաղափարները բոլոր ուսանողների համար: Այս չափանիշները վերաբերում են բոլոր դասարաններին, բնականաբար, բարդանալով Քոլեջում ուսանողի ուսումնառության ընթացքում:

UWCSEA-ն առաջարկում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի ծրագրի (IBDP) ուսումնական ծրագիր 11-րդ և 12-րդ դասարանների համար: 9-րդ դասարանից Քոլեջ ընդունվող ուսանողները ավարտում են երկամյա (I) GCSE ծրագիր, մինչդեռ 10-րդ դասարանից ընդունվող ուսանողներին առաջարկվում է ՄԲ բազային կուրս: Ստանդարտ կուրսերից բացի, UWCSEA-ն առաջարկում է Հինդի գրականություն, Ինդոնեզական գրականություն, Ճապոնական գրականություն, Կորեական գրականություն, Չինարեն, Խոսակցական չինարեն, Դիզայնի տեխնոլոգիա, Ինֆորմատիկա, Պար, Կինո և թատրոն:

Դասասենյակից դուրս 

2015/2016 ակադեմիական տարում ուսանողներին ընդհանուր առմամբ առաջարկվել է 1,872 տարբեր զբաղմունք: Դրանք ներառում էին 132 հնարավորություն կերպարվեստի և կատարողական արվեստի ոլորտում, 1,172 տարբեր սպորտաձև, ֆիթնես և առողջարար վարժանքներ, առաջնորդության զարգացման 106 հնարավորություն, հատուկ նախասիրությունների 246 ակումբ և հարստանալու 216 տարբերակ:

Բացի այդ, կազմակերպվել են 349 տարբեր արշավներ դեպի աշխարհի 32 երկիր: Ուսանողները նաև ներգրավված են եղել բազմաթիվ աշխատանքներում կամպուսում, Սինգապուրի համայնքում և որպես Համաշխարհային խնդիրներ (Global Concerns) կազմակերպության մաս, որը համագործակցում է Սինգապուրից դուրս տարբեր երկրներում գործող համայնքային ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

Կարճ դասընթացներ  

Հանուն խաղաղության նախաձեռնությունը (Initiative for Peace, IfP) հիմնվել է 2001 թվականին մի խումբ ուսանողների և աշխատողների կողմից համաշխարհային, ազգային և տարածաշրջանային հակամարտություններում խաղաղություն քարոզելու նպատակով:

Ամենամյա համաժողովներին (որոնք ներկայումս անցկացվում են Սինգապուրում, Արևելյան Թիմորում և Թաիլանդում) նախորդում են մեկ տարվա նապապատրաստական աշխատանքները, որոնք իրականացնում են 11-րդ դասարանի ուսանողները: Երկու կամպուսների ուսանողները թրեյնինգ են անցնում հանրային կառավարման, հակամարտությունների կարգավորման և բանակցությունների, ինչպես նաև պատմական հեռանկարների ոլորտների ներկայացուցիչների կողմից, որպեսզի կարողանան հեշտացնել միջոցառումների անցկացումը ընդունող երկրի երիտասարդ առաջնորդների համար:

Կապմուսը և հարմարությունները  

Դովերի կամպուստ հիմնվել է 1971 թվականին, գոյություն ունեցող Սբ. Ջոնի ռազմական դպրոցում, և շրջապատվախ է բազմաթիվ բարձր ծառերով և լայնարձակ բաց տարածքներով: Չնայած կամպուսը հնգամյա վերանորոգման ծրագրի շրջանակներում փոփոխությունների էր ենթարկվում (որոնք ավարտվեցին 2017-ի հունվարին), Թենթ պլազան դեռևս մնում է կամպուսի սոցիալական կյանքի սիրտը: Այստեղ կան երկու բնակելի տներ՝ Կուրտ Հան հաուզը և Նելսոն Մանդելա հաուզը, որտեղ ապրում են 8-ից մինչև 12-րդ դասարանների՝ տանից հեռու գտնվող 192 ուսանող:

Արևելյան կամպուսը, որը բացվել է 2011 թվականի օգոստոսին, հատուկ նպատակով կառուցված շենք է, որը UWC-ի՝ կայունության նպատակին համապատասխան, դպրոցների համար համաշխարհային չափորոշիչներ է սահմանել դիզայնի, նորարարության, մատչելիության և էկոլոգիական ազդեցության ոլորտում: Թեմփինս հաուզը բազմահարկ բնակելի շենք է, որը նայում է դեպի կամպուսը և որտեղ բնակվում են 8-ից 12-րդ դասարանների 160 ուսանող:

Աշխարհագրական դիրքը    

Դովերի կամպուսը զբաղեցնում է 11 հեկտար տարածք Կլեմենտիում՝ կենտրոնական բիզնես-թաղամասից դեպի արևմուտք և Սինգապուրի ազգային համալսարանի դիմաց։ Արևելյան կամպուսը զբաղեցնում է 5,5 հեկտար Թեմփինսում՝ արագ զարգացող հյուսիսարևելյան հանգույցում, Չանգի օդանավակայանից ոչ հեռու։

Ընդունելությունը 

Ուսանողների մեծ մասը ընդունվում են ուղղակի ընդունելության գործընթացի միջոցով, որը հաշվի է առնում UWC առաքելությունը՝ կանխամտածված հավաքագրելու ուսանողների, որոնք նվիրված են Դպրոցի առաքելությանն ու տեսլականին և ունեն տարբեր կենսաֆոն, ազգություն և կյանքի փորձ։

Կրթաթոշակ ստացող ուսանողները հիմնականում ընտրվում են UWC ազգային կոմիտեի համակարգով։ Նրանց մեծամասնությունը դիմում են երկամյա IBDP ծրագրին, սակայն կան նաև փոքրաթիվ ուսանողներ, որոնք դիմում են 5 կամ 3 տարվա կրթաթոշակների (8-րդ կամ 10-րդ դասարաններ), որպեսզի պատշաճ կերպով պատրաստվեն IBDP-ին։

Հավելյան տեղեկությունների համար այցելեք www.uwcsea.edu.sg

Contact Details


Դովերի կամպուս

1207 Դովերի փողոց,

Սինգապուր 139654

Արևելյան կապմուս

1 Թեմփինս

փող․ 73,

Սինգապուր 528704

www.uwcsea.edu.sg