Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Փիրսոն քոլեջ

Վիկտորիա, Կանադա

160 ուսանող,

16-ից 19 տարեկան

Founded

1974

3 March 2017

UWC Փիրսոն քոլեջը Կանադայի ամենից համաշխարհային մտածելակերպով դպրոցն է: Այն ներգրավում է երիտասարդ առաջնորդների և փոփոխություններ իրականացնողների մոտ 150 երկրից և Կանադայի բոլոր հատվածներից: Փիրսոնի երկամյա նախահամալսարանական ուսումնական ծրագիրը հիմնվախ է Միջազգային բալակավրիատի (ՄԲ) ծրագրի վրա և խիստ կարևորում է փորձառական կրթությունը Փեդդեր Բեյի իր բնակելի կամպուսում, Վանկուվեր կղզու հարավային ծայրում:

Please enter some content for your news story here.

Երեք առանձնահատկությունները

  • Լեսթեր Բ. Փիրսոն․  UWC Փիրսոն քոլեջը ստեղծվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, Կանադայի նախկին վարչապետ Լորետ Լեստեր Բ. Փիսրոնի պատվին, որի պատկերացումները խաղաղության և համաշխարհային համագործակցության մասին ոգեշնչել են դպրոցի հիմնադիրներին: Լեստեր Բ. Փիսրոնը 1957 թվականին ճանաչվեց Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ իր տեսլականի և ՄԱԿ-ի բազմազգ խաղաղապահ ուժերի ստեղծման գործում ներդրման համար:
  • Յուրահատուկ աշխարհագրական և հոգևոր միջավայր․ գտնվելով Կանադայի մեղմ կլիմայով արևմտյան ափին, Սայանյու Առաջին ժողովրդի (Բիչեր Բեյ) ավանդական տարածքում, կամպուսը շրջապատված է անտառներով, և բարեխառն ափամերձ գոտում գտնվելը խրախուսում է ուսանողներին բարդ ակադեմիական և փորձառական կրթությունն իրականացնել ինչպես ժամանակակից դասասենյակներում, այնպես էլ դրսում ամբողջ տարվա ընթացքում:
  • Էկոլոգիական արգելոց․ UWC Փիրսոն քոլեջը հանդես է գալիս որպես աշխարհահռչակ Ռեյս Ռոքս էկոլոգիական արգելոցի էկո-պաշտպան: Ուսանողները սովորում են ծովային գիտությունների կուրսերի, դայվինգի և կամավորական աշխատանքների միջոցով:
Դասասենյակում 

UWC Փիրսոն քոլեջը առաջարկում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի ծրագրի (IBDP) ուսումնական պլան: Ստանդարտ առարկաներից բացի, Քոլեջն առաջարկում է այնպիսի առարկաներ, ինչպիսիք են փիլիսոփայությունը, ծովային գիտությունները, ֆրանսերենը, իսպաներենը, կերպարվեստը և թատրոնը:

Դասասենյակից դուրս  

UWC Փիրսոն քոլեջի ուսանողները սովորում են պրակտիկայի, մասնավորապես՝  Ստեղծարարություն, Գործողություն և Ծառայություն (CAS) ծրագրի միջոցով: Ավարտելու համար ուսանողները պետք են 80 ժամ ծառայություն իրականացնեն առաջին և երկրորդ կուրսերի արանքում, հաճախ իրենց իսկ համայնքներում:

Ամեն կիսամյակի ընթացքում մեկ անգամ ուսանողները պլանավորում, նախագծում և  իրականացնում են անհատական կամ փոքր խմբերով պրոյեկտներ:

Ամենամյա Մեկ աշխարհ համայնքային միջոցառման ընթացքում ուսանողները հաղորդակցվում են միջազգային երաժշտությանը, պարերին, միմյանց հայրենիքների և միջազգային փորձի մասին պատմություններին: Բացի այդ, նրանք պարբերաբար անցկացնում և մասնակցում են Միջազգային հարաբերություններ, Հատուկ թեմաների օրեր, Տարածաշրջանային օրեր, Գյուղական հավաքներ միջոցառումներին և կարող են կամավորական հիմունքներով անդամակցել Արտակարգ իրավիճակների արձագանքման թիմին:

Ուսանողները պարտավոր են պարբերաբար օգնել խոհանոցի աշխատողներին և մասնակցել աղբի հավաքման աշխատանքներին, ինչպես նաև աշխատել գրադարանում և կատարել կամպուսում անհրաժեշտ այլ աշխատանքներ որպես իրենց Գյուղական ծառայության մի մաս:

Ամեն շաբաթ ուսանողների գլխավորած ֆիթնես-ծրագրերը լրացնում են ամենօրյա սպորտային հնարավորությունները:

Կարճ կուրսեր 

Յուրաքանչյուր ամառ Քոլեջը միավորում է երիտասարդներին ամբողջ աշխարհից՝ մասնակցելու Երիտասարդական առաջնորդության Փիրսոնյան սեմինարին՝ երեքշաբաթյա հետաքրքիր UWC փորձառությանը, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս ստեղծել աշխարհում դրական փոփոխություն կատարելուն միտված միջազգային համայնք՝ մեր կրթության և առաջնորդության ոլորտում ռիսկերի դիմելով:

Կամպուսը և հարմարությունները  

Ուսանողները, ինչպես նաև ֆակուլտետների շատ աշխատակիցներ և նրանց ընտանիքները, միասին ապրում են կամպուսում: Կամպուսը ներառում է հինգ ուսանողական հանրակացարան, որտեղ կարող են բնակվել 40 ուսանող՝ չորսը յուրաքանչյուր սենյակում, և մեկ բնակարան դաստիարակի համար:

Շինությունները կառուցված են Արևմտյան ափի ժամանակակից ոճով՝ արտացոլելով և պահպանելով բնական միջավայրը, և ներառում են ափամերձ ճաշասրահը, արվեստի լաբորատորիաները, դասասենյակները, 300 տեղանոց թատրոնը, դասախոսությունների փոքր սրահը, կերպարվեստի սենյակները, Կրթական ռեսուրս կենտրոնը/գրադարանը և Հոգևոր կենտրոնը: Յուրօրինակ ճարտարապետական լուծումներներից է ծովային գիտությունների՝ ջրի վրա գտնվող կենտրոնը, որը ներառում է տեխնիկապես հագեցած ափամերձ էկոլոգիական համակարգերի լաբորատորիան և բլրի գլխին գտնվող աստղադիտարանը, որը աստղագիտության դասերի և աստղազարդ երկինքն ուսումնասիրելու համար է նախատեսված:

Ուսանողները նաև ուսումնասիրություններ են անցկացնում ջրի վրա և ջրի տակ մոտակա Ռեյս Ռոքս էկոլոգիական արգելոցում:

Կամպուսի զվարճանքների համար նախատեսված հնարավորությունները ներառում են 25 մետրանոց փակ լողավազանը և մարզասենյակը, բացօթյա թենիսի, բասկետբոլի և վոլեյբոլի կորտերը, ֆուտբոլի դաշտը, ուսանողների ընդհանուր սենյակը և կամպուսից սկսվող զբոսանքի և հեծանվավազքի համար նախատեսված լայնարձակ արահետները:

Աշխարհագրական դիրքը 

Կամպուսը գտնվում է գեղեցիկ անտառապատ վայրում՝ Փեդդեր Բեյում, Վանկուվեր կղզու հարավային մասում, Կանադայի արևմտյան ափին: Այն 30 կմ հեռավորության վրա է Բրիտանական Կոլումբիայի գավառական մայրաքաղաք Վիկտորիայից:

Ընդունելությունը 

Ուսանողները դիմում են իրենց երկրի UWC հանձնաժողովի միջոցով: Բացառություն են կազմում միայն փախստականները կամ պետություն չունեցող ազգերի ներկայացուցիչները, ինչպես նաև եզակի դեպքերը:

Հավելյալ տեղեկությունների համար այցելեք www.pearsoncollege.ca

Contact Details


UWC Փիրսոն քոլեջ

Փիրսոն քոլեջի մայրուղի 650

Վիկտորիա, Բրիտական Կոլումբիա

Կանադա, V9C 4H7

www.pearsoncollege.ca