Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Սկանդինավյան ​​​​​​​Կարմիր Խաչ Քոլեջ

Ֆլեկե, Նորվեգիա

205 ուսանող

16-20 տարեկան

Founded

1995

3 March 2017

UWC Սկանդինավյան Կարմիր Խաչ Քոլեջը ունի երեք հիմնաքար․ Սկանդինավյան, մարդասիրական և բնապահպանական։ Բոլոր Սկանդինավյան երկրները գումարներ են ներդնում Քոլեջի ֆինանսավորման նպատակով։ Քոլեջը հիմնադրամ է, իսկ Նորվեգիայի Կարմիր Խաչը և Sogn & Fjordane-ը նրա հովանավորներից են։ Որպես Ստեղծարարություն, Գործնական քայլ and Ծառայություն (CAS) ծրագրի մի մաս ուսանողները ստանում են Կարմիր Խաչի Դիպլոմ։ Ճամբարում սպորտային պարագաների մասով կիսվում են Կարմիր Խաչի Հոգլանդ Վերականգնողական Կենտրոնի հետ՝ որպես մոտ գործընկեր։

Երեք յուրահատկությունները

  • Հանրային ֆինանսավորում․ հանրային ֆինանսավորումը Սկանդինավյան երկրների կողմից հնարավորություն է տալիս Քոլեջին կատարել ընտրություն՝ ամբողջապես հիմնված առաքինության և ներուժի վրա՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ բազմազանությունը իսկապես բոլորի համար արժեք է։
  • Հակամարտության վերապրողներ ծրագիր․ ծրագիրը, որը կազմակերպվում է Նորվեգական Կարմիր Խաչի և Հոգլանդ Վերականգնողական Կենտրոնի հետ համատեղ, հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող երիտասարդներին, որոնք կոնֆլիկտային տարածաշրջաններից են եկել, այցելել UWC RCN։ Սրա նպատակն է նպաստել, որպեսզի մասնակիցները կվերադառնան իրենց երկրներ՝ գործելու որպես ներուժով լի ակտիվ հասարակության անդամներ։
  • Հիմնադրամի տարի ծրագիր․ ծրագիրն առաջարկվում է այն ուսանողներին, ովքեր ընդհատված կրթություն ունեն և անգլերեն սահմանափակ իմացություն՝ որպես մարգինալացված կենսափորձով ուսանողների ընդգրկելու անհրաժեշտ նախապայման։ Հիմնական նպատակն է ստեղծել վստահություն, խրախուսել մասնակցությունը մեր կանխամտածված բազմատարր ուսանողական համայնքում, և պատրաստել ուսանողների երկամյա  IB Դիպլոմի ուսումնական ծրագրի պահանջներին բավարարելու համար։
Լսարանի ներսում 

UWC Սկանդինավյան Կարմիր Խաչը առաջարկում է Միջազգային Բակալավրի Դիպլոմի Ծրագիր (IBDP) ուսումնական պլան։  Ստանդարդ կուրսերին զուգահեռ Քոլեջը առաջարկում է դանիերեն, նորվեգերեն, շվեդերեն, Միջազգային Քաղաքականություն, Գիտական ծրագիր, Թատերական արվեստ։ Հավելյալ առաջին տարվա ուսանողները այցելում են Սկանդինավյան Կարմիր Խաչի  Կյանքի հմտություններ ծրագրի դասընթացներին՝ ուսումնասիրելով և զարգացնելով իրենց տեղեկացվածությունը Կարմիր Խաչի արժեքների և Քոլեջի Սկանդինավյան, Մարդասիրական և Շրջակա Միջավայրի  հենասյուներից։

Լսարանից դուրս 

Արտաակադեմիական ծրագիրը կենտրոնանում է երեք հենասյուների վրա՝ Սկանդինավյան, Մարդասիրական և Շրջակա Միջավայրի։ Համայնքային ծառայության վրա մեծագույն շեշտ է դրվում՝ մշակութային և արտալսարանային գործողությունների  լայն տարատեսակների միջոցով։ Նշվածի տարբերակներից են՝ ոչ պաշտոնական գործունեության ձևերը, արտաակադեմիական հանձնառությունները, Ծրագրի վրա հիմնված ուսումնական շաբաթները, Frilufsveke - Դահուկի շաբաթը, հատուկ միջոցառումներ և ծրագրեր, գլոբալ հետաքրքրությունները, Մշակությային օրերը, Ճամաբարային պարտականությունները, համայնքային ծառայությունը (օրինակ՝ Ամառային դպրոց, որտեղ բոլոր մեկ սերունդ ներկայացնող ուսանողները կատարում են շաբաթական ծառայություն Հոգլանդ վերականգնողական կենտրոնում կամ Ուսանողական կազմակերպություններում, որպես ծրագրի կարևորագույն բաղկացուցիչ մաս)։

Քոլեջը առաջարկում է կերամիկայի և գործվածքի դասընթացներ և աջակցում արհեստի և նկարչության դասընթացներին Հոգլանդ վերականգնողական Կենտրոնում։

Գեղեցիկ ֆյորդային բնաշխարհը տրամադրում է հիասքանչ տարածք՝ ջրային և լեռնային ակտիվության համար։ Որպես առաջին տարվա ուսանող, դուք կարող եք մարզվել՝ դառնալու համար արտալսարանային առաջնորդ, նպատակ ունենալով երկրորդ տարվոի, գիտելիքը կիրառել գործնականում։

Ridderrennetամենամյա միջազգային դահուկային մրցույթ է՝ նախատեսված հաշմանդամություն ունեցողների համար, որտեղ ուսանողները ներառվում են որպես մասնակիցներ և կամավորներ։

Կարճաժամկետ կուրսեր  

UWC RCN-ը կազմակերպում է նախապատրաստական Ամառային կուրս նախքան ուսումնական տարվա սկիզբը՝ առաջարկելով դասընթացներ անգլերենի սահմանափակ իմացությամբ ուսանողներին և օգնելով նրանց կողմնորոշվել նոր միջավայրում, տրամադրելով նրանց աջակցող կապեր և ներկայացնելով UWC կյանքին։

Կամպուսը և հարմարությունները 

Քոլեջը ունի հինգ ուսանողական կացարան, որոնցից յուրաքանչյուրը հյուրընկալում է 40 ուսանող։ Սենյակները, որոնցից ամեն մեկը հյուրընկալում է հնգական ուսանող, ունեն ավանդական նորվեգական ոճի դիզայն և առանձին սանհանգույց։ Կենտրոնական լվացքատունը տեղակայված է Ուսանողական Գյուղի կենտրոնում։ Քոլեջի դուստր ընկերություն UWC Կոնեկտը պատասխանատու է քոլեջ ժամանող հյուրերին երկու տների մեջ տեղավորելու համար՝ կառուցված այն նպատակով, որ այցելուները կշահեն այս բազմազանության միջավայրից։ Հոգլանդ կենտրոնի լողավազանը նույնպես հասանելի է, ինչպես նաև ծանրամարտի և ընդհանուր մարզասրահները։

Աշխարհագրական դիրքը  

Քոլեջը տեղակայված է գեղեցիկ ֆյորդային տարածքի վրա՝ Նորվեգիայի արևմտյան ափին։ Մինչև Բրինգլանդի Ֆյորդե օդանավակայանը քառասուն րոպեի ճանապարհ է, իսկ մինչև Բերգենի Միջազգային օդանավակայանը՝ երեք ժամվա։

Ընդունելությունը 

Ուսանողները դիմում են իրենց UWC ազգային կոմիտեի միջոցով։ Sogn & Fjordane-ում կա լրացուցիչ հատուկ ընտրական գործընթաց Կոլնֆլիկտ Վերապրածների ծրագիր անվանումով։ Հավելյալ տեղեկատվության համար այցելեք uwcrcn.no կայքը։

 

You have not allowed cookies and this content may contain cookies.

If you would like to view this content please

 

Contact Details


UWC Սկանդինավյան Կարմիր Խաչ
6968 Ֆլեկկե, Նորվեգիա
uwcrcn.no
 

18 Քոլեջներըամբողջ
աշխարհում